15.06.2015|
15:58
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա 1 ձերբակալված՝ լրագրողների հետ զրույցում ասաց ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը` նշելով, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։